Նկարագրություն:
Ողջույն, սիրելիներս: Արդեն վայելում եմ Եվրոպան: Հասցրել եմ լինել մի քանի քաղաքներում, շատ սիրուն են: Բայց դե, հայի ու Հայաստանի համ ու հոտն ուրիշ է: Իմ սիրելիներ, առաջին քաղաքը Պրահան էր, որտեղ քիչ մնացինք, հետո Մյունխենում զբոսնեցինք, ապա մեքենայով (տղաս էր վերցրել) Ավստրիայով գնացինք Սլովենիա: Հիմա Սլովենիայում ենք, ամեն օր մի քաղաքում ենք լինում: Սիրելիներս, արդեն կարոտել եմ, մի քիչ էլ նախանձում եմ, որ միասին եք: Էլի ու էլի պաչիկներս ձեզ: