• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ Սիրած ռոք խմբերը եւ աստղերը

http://artakghazaryan.blogspot.com/2013/05/my-favorite-rock-bands-and-rock-stars.html

Իմ Սիրած ռոք խմբերը եւ աստղերը

Այսօր ես կպատմեմ իմ սիրելի ռոք խմբերի եւ ասղերի մասին եւ ամենասկզբում ես կպատմեմ Ջիմի Հեդրիքսի մասին - աշխարհի ամենալավ կիթառահարի:

Ջիմի Հենդրիքս

Ջիմի Հենդրիքսը աշխարհի ամենալավ կիթառահարն էր: Նա առաջինն էր, որ սկսեց նվագել կիթառ ատամներով եւ նա առաջինն էր ով սկսեց անել վիրտուոզ նվագներ կիթառի վրա: Նա մահացել է 27 տարեկան հասակում, բայց այդ 27 տարվա ընդացքում նա կատարեց հեղափոխություն ռոք երաժշտության մեջ:

Aerosmith

Աեռոսմիթը Ամերիկյան Ծանր ռոք (Hard Rock) խումբ է, երբեմն կոչվում է << վատ տղաներ Բոստոնում >> եւ << Ամերիկյան մեծագույն ռոք ն ռոլլ խումբ >> ("Ամերիկայի Greatest Rock and Roll Band"): Նրանց ոճը հիմնված է բլյուզ, ռոք ծանր էստրադայի, ծանր մետաղ, ռիթմ եւ բլյուզ ոճերի վրա: Կիթառահար Ջո Փերրին եւ բասս կիթառահար Տոմ Համիլթոնը կազմել էին խումբ միասին 1970 թ. որը կոչվում էր << Jam Band >>: Նրանք հանդիպեցի Վոկալիստ Սթեվեն Տայլեռին, հարվածային գործիքների վրա նվագող Ջո Քրամերին եւ կիթառահար Ռեյ Տոբանոյին եւ կազմեցին Աեռոսմիթ խումբը 1971 թ.: 1971 թ. Կիթառահար Ռեյ Տոբանոն փոխարինվեց Բրադ Վիթֆորդի հետ:

Նիրվանա

Նիրվանան ամերիկյան ռոք խումբ է որը մասնակցել է քոլեջի ռոք փառատոնին 1988 թ.: 14 ռոք խմբերից նա զբաղեցրեց 13 - րդ տեղը, բայց հետո Նիրվանան դարձավ շատ հայտնի շատ լավ եւ սիրված խումբ.

Dream Evil

Dream Evil-ը շվեդական ռոք խումբ է, որը ձեւավորվելօ է 1999 թ.: Dream Evil-ի ոճը ծանր մետաղ ոճն է եւ համարյա բոլոր երգերում նրանք երգում են ծանր մետաղ մետալի մասին եւ եթե դուք հասկանաք թե նրան ք ինչ խոսքեր են ասում երգերի մեջ դուք ամենայն հավանականությամբ կմտածեք որ նրանք գժերի խումբ են:

Հայկական Ռոք խմբեր եւ աստղեր

Այդին Դավուդի

Այդին Դավուդին հայ ռոք երգիչ է որը մասնակցել է Հայստանի ձայնը նախագծին եւ հասել է մինչր քարորդ եզրափակիչ, եւ նա դարձավ շատ սիրված Հայաստանի ռոքերների համար: Նա շատ անգամներ երգել է Հայկական << Նաիրի >> ռոք խմբի հետ: Arm Rock Fest փառատոնի ժամանակ նա ժուրի էր եւ Arm Rock Fest-ի ժամանակ նա հայտարարեց, որ կազմել է նոր ռոք խումբ որի անունն է << Arta >>: Նա անում է ամեն ինչ որպեսզի պրոպագանդի ռոք երաժշտությունը Հայաստանում եւ քանի որ ես էլ եմ անում ամեն ինչ որպեսզի պրոպագանդեմ ռոք երաժշտությունը Հայաստանում ես կարող եմ միայն ասել, «իրա ցավը տանեմ»:

Սուրեն Արուստամյան

Սուրեն Արուստամյանը լավագույն Blues կիթառահարն է Հայաստանում: նա մասնակցել է Հայ սուօերստար պրոյեկտին որտեղ նա զբաղեցրել է 3 - րդ տեղը: Հիմա Սուրեն Արուստամյանը ունի իր սեփական ռոք խումբը: Նա մասնակցել է մի մրցույտի որը կազմակերպվել էր Երիկ Կլեպտոնի կողմից եւ զբաղեցրել է առաջին տեղը այնտեղ:

System of a Down

Խումբը կազմվել է 1994 թ. Սերժ Թանկյանի, Տարոն Մալակյանի, եւ Շավո Օդաջյանի կողմից: Սկզբում խումբը կոչվում էր հողի Սերժը նվագում էր ստեղնաշարային գործիքներ Տարոնը կիթառ, իսկ Շավոն խմբի պրոդյուսրներ: Սկզբում խմբի հարվածային գործիքների վրա նվագողը Անդրանիկ Խաչատրյանն էր: Բայց շուտով վերջինս ստացավ ձեռքի վնավածք եւ նրան փոխարինելու եկավ Ջոն Դոլմայանը: Այդ ժամանակ անդամները որոշեցին խումբը թարմացնել, Շավոն դարձավ խմբի բասս կիթառահարը իսկ խումբը կոչվեց System of a Down: Խումբը ձայնագրեց 5 ալբոմ, եւ հասավ մեծ հաջողությունների: Այն նկարահանվել է Screamers փաստավավերագրական ֆիլմում որը պատմում էր Ցեղասպանությնան մասին: 2006 թ. Խմբի անդամները հայտարարեցին որ ժամանակավորապես դադարեցնում են համատեղ աշխատանքը 2010 թ. Խումբը վերամիավորվեց: