• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ափսոս, որ չասացի....

Այսօր մեդիաուրբաթին ներկայացված էին  «Բարձունքների հաղթահարում» նախագծի (դե, այն բարձունքների, որոնք հասցրել էինք հաղթահարել, իսկ մնացածը` ճամբարի ընթացքում) և կենսամշակութային արշավների նյութերը: Մենք ներկայացրեցինք «3 բարձունք` 3 օրում» ֆիլմը: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել…

Տիարի հարցին, թե` ինչ կավելացնես Իվետա, ասեմ…

1.Բացի վերը նշված նախագծերի իրականացումից ամենակարևորը (գոնե ինձ համար), դա միջին դպրոցը ներկայացնող` նախկին «ակտիվ»  հայրենագետիկների, իմ հին ընկերների հետ արշավելն էր: Հետաքրքիր էր տարատարիք հայրենագետիկների միասնական արշավը: Տարբեր խնդիրներ, տարբեր լուծումներ...

2. Հարթագյուղի` տնօրենի, ուսուցիչների, սովորողների և նրանց ընտանիքների ջերմ ընդունելությունը: Գյուղն ուներ սոցիալական լուրջ խնդիրներ ու, հավատացեք, դժվար էր նման պայմաններում 27 հոգիանոց խումբ ընդունելը:

3. Պարզապես շնորհակալություն մարդկանց, տիկին Սուսանի հարազատներին` մեզ ընդունելու, գրավելու, դիմանալու համար….

Առիթից օգտվելով էլ` ներկայացնում եմ մեր 3-օրյա արշավի հաշվետվությունը: