• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ծնվել եք, պիտի մեծանաք, ճամփա է, պիտի գնաք…»

Տիար Գևորգն այսպես սկսեց իր հրաժեշտի խոսքը: Նա նաև իրեն հատուկ ժպիտով ասաց, որ 12-րդցիները շատ խորամանկ են եղել, ինչքան էլ բարկացել է, հասկացել են, որ իսկական չի ջղայնացել:

Ինչպես հասկացաք Ավագ դպրոցի ակումբում տեղի ունեցավ 12-1 և 12-2 դասարանցիների վերջին դասը:

Ուսուցիչները տալիս էին իրենց վերջին խորհուրդները: Ընկեր Վահրամն ասաց, որ ռադները քաշեն, գնան ու տվեց մի քանի խորհուրդներ՝ ընտրությունների ժամանակ գումար չվերցնել, բուհ ընդունվելիս կաշառք չտալ և չվերցնել:

Սիլվա Հարությունյանն ասաց, միշտ սիրեն ու կարողանան հաղթահարել դժվարությունները, աղջիկները լավ մայրեր դառնան, իսկ տղաներն էլ՝ լավ հայրեր: Աշխատանքը միշտ էլ կա, այն ոչ մի տեղ չի փախչի, կարևորն ու առաջնայինը ընտանիքն է:

Ընկեր Անահիտ էլ ասաց, որ կարևորեն առողջությունը, քանի որ հիվանդ մարդը ուրախ ու երջանիկ լինել չի կարող: 

Պատվելի Թամարը, միսս Շուշանը, ընկեր Բախշյանն էլ գեղեցիկ խոսքեր ու բարեմաղթանքներ ասացին: 

Տիկին Ելենան ու ընկեր Էմանուելն էլ իրենց անակնկալը ներկայացրին՝ տիկին Ելենան կարդաց Համո Սահյանի  բանաստեղծությունից մեկը՝ ընկեր Էմանուելի նվագակցությամբ:

Միջանցքում աղջիկներից ոմանք չէին կարողանում պահել իրենց արցունքները...

Լիլիթ Հարությունյան

Info.mskh լրատու