• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նախագծերի ներկայացում». Հաղորդագրություն-տեղեկանք

Մայիսի 22-ին` ժամը 15:00,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի կունենա «Հանրապետության օր» նախագծերի ներկայացումը:  Սեբաստացիները Հանրապետության օրը տոն դարձնելու յուրօրինակ նախաձեռնություններ են սկսել, որոնք այն ամրապնդելու և նորովի արժևորելու նպատակ ունեն:

Մայիսի 28-ին կրթահամալիրի բոլոր դպրոցների սովորողների խմբերը ճամփորդելու են Հայաստանում, Արցախում ու Վրաստանում, բազմաթիվ բարձրունքներ են հաղթահարելու, Թբիլիսիում այցելելու և ուսումնասիրելու են այն վայրերը,  որտեղ Հայաստանի  առաջին Հանրապետությունը հռչակվել է: Իրականացվելու են «Կենսամշակութային արշավ»,  «Բարձունքների նվաճում», «Բռնդատվածներ» նախագծերը:

Սա յուրօրինակ ու հանրակրթության մեջ նման ծավալով աննախադեպ ուսումնական ծրագիր է: Այս կերպ սովորողները ճանաչում են Հայաստանը, Արցախն ու Վրաստանը, ձեռք են բերում արշավական ու ճամփորդական հմտություններ, թիմային ճամփորդությունների ժամանակ կոփում են իրենց ներանձնային հատկանիշները, սովորում են աշխատել արխիվային նյութերի հետ:

Նախագծերը նպաստում են նաև կրթահամալիրում ստեղծվող Հեղինակային կրթական ծրագրերի տարածմանը: Ճամփորդող դասարանները կապեր են հաստատում Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դպրոցների իրենց հասակակիցների հետ, ծանոթանում են նրանց կենսակերպին, մշակույթին ու սովորություններին:

Ճամփորդությունները, որպես ուսումնական նախագիծ, հնարավորություն են տալիս, որ նախապատրաստական փուլում սովորողները ուսումնասիրություններ կատարեն, գտնեն պատմական ու մշակութային տեղեկություններ, ներկայացնեն իրենց ընկերներին,  քննարկումներ կազմակերպեն: Իսկ արդեն տեղում համեմատեն իրենց իմացածն ու աչքով տեսածը, կենդանի շփում ստեղծեն հասակակիցների հետ:

Նման ճամփորդությունների արդյունքում ստեղծված կապերի շնորհիվ  այժմ կրթահամալիրի հետ փոխհամագործակցության ծրագրեր են իրականացվում Հայաստանի մարզերի, Արցախի բազմաթիվ դպրոցներ:

«Բարձունքների հաղթահարում» առաջին նախագիծն իրականացվել է  անցած տարի` Անկախության տոնի օրը` սեպտեմբերի 21-ին` «Հայաստանի գագաթների պատանեկան նվաճում.  Մեր ծնունդը բարձունքին» խորագրով, ինչի ընթացքում Սեբաստացիները հաղթահարել են Հայաստանի 21 բարձունք: Այս անգամ ծրագիրն ընդարձակվել է. հաղթահարվելու են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի ու Ջավախքի բարձունքները: Մայիսի սկզբին  Արևմտյան Հայաստան ուխտագնացությանժամանակ սեբաստացիները նվաճել են նաև Կարսի, Վանի, Իզմիրի  մոտակա բարձունքները:

Հանրապետության օր նախագծի մյուս կարևոր ձեռնարկը դեպի առաջին Հանրապետության սկզբնավորումը, դեպի Թբիլիսի ուղևորությունն է: Պատմական իրողություն է, որ մեր առաջին Հանրապետությունը հռչակվել է հենց այս քաղաքում, որտեղ դեռ ինչ-որ հիշողություններ պահպանվել են այդ մասին: Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողների խումբը պատրաստվում է գտնել այդ հետքերը,  ուսումնասիրել ու տեսնել, թե ինչ վիճակում են այդ շենքերը, սրահները, որտեղ կազմակերպվել ու հռչակվել է մեր առաջին Հանրապետությունը:

Ավելի ու ավելի է ամրանում կապը նաև հարևան Վրաստանի հետ: Վրաստանի մի քանի դպրոցների հետ փոխայցելությունների ընթացքում արդեն չորրորդ տարին իրականացվում են  բազմաթիվ ծրագրեր, ինչպիսիք են Վրացերենի օրերը, Արտ Թբիլիսի և Արտ Երևան պլեներները,  «Ջրի հիմնախնդիրներ» ուսումնահետազոտական ծրագիրը: Վրաստանյան խմբերը մասնակցում են նաև կրթահամալիրում կազմակերպված  Էկոտուր միազգային ստուգատես- մրցույթին, ամենամյա Մայիսյան ստեղծագործական բաց հավաքին:

Հայ վրացական հանրակրթական կամուրջներ  ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Վրաստանի և Վրաստանում Հայաստանի դեսպանների, ՀՀ ԿԳՆ և Թբիլիսի քաղաքապետարանի  աջակցությամբ ու մասնակցությամբ:  

Դեպի Արցախ կազմակերպվող բազմօրյա ճամփորդություններն արդեն օդուջրի նման անհրաժեշտություն են դարձել: Ստեփանակերտում, Շուշիում, Գանձասարում պարբերաբար կազմակերպվում են ճամբարներ, որոնց ընթացքում սեբաստացիները արցախցիների հետ համատեղ ծրագրեր են իրականացնում:

Մայիսի 25-29 «Կենսամշակութային Շուշի»ծրագրով կրթահամալիրի «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախումբը և Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները կմեկնեն Շուշի: Երգչախումբնայսուղևորությամբկսկսիիրհամերգաշրջանը, որիերկրորդուղևորությունընախատեսվումէդեպիպատմական` Արևմտյան Հայաստան:  ԻսկԳեղարվեստիավագդպրոցըՇուշիիԳյուրջանարվեստիակադեմիայիցուցասրահումկներկայանաէքսպոզիցիայով, կմեկնարկի «ՄշակութայինՇուշի. շշնջացողավերակներ» նախագիծը: 

Արցախյան կարևոր  նախագծերից է նաև «Ասպետ» ռազմահայրենասիրական ճամբարը: Այս ամռանն արդեն երկրորդ անգամ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության  նախարարությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայապետական թեմի աջակցությամբ Արցախում կիրականացվի ճամբարը, որին կմասնակցեն կրթահամալիրի, Արցախի, ՀՀ մարզերի և Ջավախքի ավագ դպրոցների սովորող-տղաները:

Info.mskh լրատու