«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Մայիսի 28-ին Մարզաառողջարարական կենտրոնն իր 10-15 մարզիկների հետ և Միջին դպրոցի 8-4 դասարանի սովորողները` Անահիտ Եղյանի ղեկավարությամբ, որոշել են հաղթահարել Թեղենիսի բարձունքը Բուժականի կողմից: Մեր նպատակն է հաղթահարել Թեղենիսի լեռը, որի բարձրությունը 2851մ է, ի հիշատակ Վահան Ասատրյանի: Առաջին կանգառը կլինի Բուժականի դպրոցը, արդեն ունենք պայմանավորվածություն դպրոցի տնօրենի և սովորողների հետ, հետո` Թեղենյաց վանքը, այնուհետև` Թեղենիսի լեռը»: