• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարձունքների հաղթահարում» նախագծին ընդառաջ

Հաշվի առնելով եղանակային պայմանները` մայիսի 28-ին նպատակահարմար է հաղթահարել  այն բարձունքները, որոնք ունեն մինչև 3000մ բարձրություն: Ներկայացնում եմ նաև բարձունքների հաղթահարումը` ըստ տարիքային խմբերի:

Այդ բարձունքներն են`

1.      Ալիբեկը կամ Թեղենիսը` 2851մ (կարելի է հաղթահարել 4 ուղղությամբ` Արզականի` 5-7-րդ դասարանցիներ, Աղվերանի` 8-12-րդ դասարանցիներ, Բուժականի` 7-9-րդ դասարանցիներ, Ծաղկաձորի`7-9 դասարանցիներ)

2.      Հատիս  (2530մ) – 5-9-րդ դասարանցիներ

3.      Արայի լեռ – 2577մ (Արայի լեռը հարմար է բարձրանալ Արա գյուղի` մինչև 6-րդ դասարանցիներ կամ Ծաղկեվանքի կողմից` 7-9-րդ դասարանցիներ)

4.      Երանոսի լեռնաշղթա – Երանոս լեռ` 1823մ – 6-9-րդ դասարանցիներ

5.      Ուրծի լեռնաշղթա – Ուրծի լեռնագագաթ` 2445մ – 9-12-րդ դասարանցիներ

6.      Արմաղան – 2829մ

7.      Փամբակի լեռնաշղթա – Թեժ լեռ` 3101մ (կարելի է հաղթահարել Հանքավանի և Լոռու մարզի Մարգարտահովիտ` Համզաչիման գյուղի կողմից – 9-12-րդ դասարանցիներ)

Անհրաժեշտ պարագաներ և արշավային գործիքներ

1.      Մարզական հարմար հագուստ, ապահով կոշիկներ, գլխարկ

2.      Ջրաման

3.      Հեռադիտակ

4.      Կողմնացույց

Հ.Գ. Եթե կան առաջարկներ, լրացումներ` սպասում ենք: