Ես կանգնած եմ պատշգամբին Սարիղամիշի իմ հայրական տան
Ու զրուցում եմ հայերեն քուրդ հարևանիս հետ,
Փշատերև անտառից թռած ֆիտոնցիդները բզզում են շուրջս մեղվի պարսի նման,
Իսկ օդում կախված է հարցը. «Ու՞ր էիր յոթանասուներեք տարի»:
Ների´ր, հա´յր, սա լոկ տեսիլք է իրականամերձ,
Որ ծնվել է Ցեղասպանության սպիի արյունվելուց….
22.04.2013. 06:51 – 07:04 © Աշոտ Տիգրանյան