• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բալուջայում գիշեր. այս անգամ ցերեկ

2012 թ. 14 հուլիս

ԼՂՀ, <<Ասպետ>> ռազմամարզական ճամբար: Գիշերային հերթապահությունն իրականցնում է երրորդ վաշտի երկրորդ դասակը, պատասխանատու՝ ռազմական որևէ կարգավիճակ չունեցող Վահրամ Թոքմաջյանը: Գիշերն անցավ հանգիստ:

2012թ. 26 հուլիս

ՀՀ, Երևան, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Բաբաջանյան 25

Հերթապահությունն իրականացնում է Վահրամ Թոքմաջյանը: Առաջին զանգ՝ վեց տարեկան երեխայի ընդունելություն: Կին, որին անհրաժեշտ են իսպաներենի և պարսկերենի մասնագետներ: Իր ասելով, իր իսկ մտքի գոհարները նաև այդ լեզուներին տիրապետողներին հասանելի դարձնելու համար: Գիտակների ակումբի փոքրիկ հանդիպում: Տնտեսուհի Հասմիկն հրավիրում է սուրճ խմելու: Շատ շնորհակալություն: Զանգ: Չորս տարեկան երեխայի ընդունելության հարցով: Զանգ: Քոլեջի ընդունելություն: Առավել քան մանրամասն պատասխան: Զանգ: Թղթերի տեղափոխման հարց: Պատասխան՝ Հիմնական դպրոցի հեռախոսահամարը: Օրն անցավ առանց արտակարգ պատահարների: