• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոսք իմ հարազատ շրջանավարտներին. Գուշակիր, թե ո՞վ ես դու

 

1.      Երկու տարի շարունակ վախենում էիր ճիշտն ասել, բայց երրորդ տարում վերջապես կարողացա ապացուցել քեզ, որ անկեղծությունից ու ճշմարիտ խոսքից ավելի լավ բան չկա, և հիմա քո ծնողները կարող են հպարտանալ քեզանով … ո՞վ ես դու:

2.      Արևի գույնն ունես ու նրա պայծառությունը: Ամեն անգամ քո անունդ շփոթում եմ քրոջդ անվան հետ, բայց եթե քույրդ ամեն րոպե ու վայրկյան տաղանդավոր է, ապա դու ամեն րոպե ու վայրկյան խենթանալու չափ խենթ ես ու  մերթ ընդ մերթ էլ` հանճարեղ … ո՞վ ես դու:

3.      Մեր այլընտրանքային մանկավարժության հոգեհարազատ ու ամենապարտաճանաչ սովորող,  մաթեմատիկան զոհեցիր հանուն անգլերենի ու հույսով եմ, որ չես փոշմանել դրա համար… ո՞վ ես դու:

4.      Պարծենալու, հպարտանալու զգացողությունը հարյուրավոր կիլոմետրեր հեռու են քեզնից, բայց լիիրավ արժանի ես ունենալու այդ զգացողությունները: Երբեմն այնքան արագ ես խոսում, որ ստիպված եմ լինում մի քանի անգամ խնդրել քեզ դանդաղեցնելու քո հարահոս մտքի խելահեղ ընթացքը… ո՞վ ես դու:

5.       Այդքան մոտ երկու ընկերուհի՞…անհնար է պատկերացնել ձեզ առանձին: Անգամ միևնույն բառի սխալ արտասանությունն է նույնաձև հնչում ձեր շուրթերից: Ովքե՞ր եք դուք:

6.      Քո ձեռագրի նման ուղիղ ես դու, տառերիդ նման չափված ու միահավասար են շարժումներդ ու խոսքերդ քո: Ո՞վ ես դու:

7.      Ժամանակին կայքի ամենահաեռանդուն թողարկիչն էիր ու ուրբաթօրյա մեր թագուհին: Ո՞վ ես դու:

8.      Մարդիկ կան, որ չգիտեն և չգիտեն, որ չգիտեն, իսկ դու գիտես, որ չգիտես և դա ասում ես անթաքույց հպարտությամբ, քանի որ գիտես, որ ամենից շատ անկեղծությունն եմ գնահատում: Վերջապես ե՞րբ ես ցույց տալու քո պարը: Ո՞վ ես դու:

9.      Որքան լավ եմ հասկանում քեզ: Երեք տարիների ընթացքում երբեք առիթ չտվեցիր քեզ որևէ դիտողություն անեմ: Շատ քչերը կհասկանան, թե որքան խորը զգացողություն ունես դու: Երևի բարձրարժեք ֆիլմեր դիտելու հակումն է ընդլայնել քո ընկալողունակությունը: Ո՞վ ես դու:

10.  Մաթեմատիկա, մաթեմատիկա, մաթեմատիկա, մաթեմատիկա… անգլերեն. Բայց ես համոզված եմ, որ անգլերենից ավելի բարձր միավոր ես հավաքելու միասնական քննությանը: Ո՞վ ես դու:

11.  Ունենալ հումորի զգացում, որի մեղմ խայթոցներն էլ միշտ սեփական անձին ուղղել, լինել միշտ կենսուրախ ու ժպիտը դեմքին և լինել հոգով ազատ ու երբեք չանել մի պարտադրված բան: Ո՞վ ես դու:

12.  Լինել միշտ ողջախոհ, հոգսաշատ լինել կրթական ձեռքբերումների նկատմամբ, տարբերել կարևորն անկարևորից ու անել տվյալ պահին միայն քեզ համար կարևորը: Ո՞վ ես դու:

13.  Միշտ էլ քեզ համարել եմ իմ հարազատ աշակերտը, չնայաց որ շրջադարձային քայլ արեցիր: Այդ պատճառով էլ համաձայն չեմ “Աչքից հեռու, մտքից հեռու” ասացվածքին:

14.   Որքան շատ դիտողություն եմ արել քեզ 10-րդ դասարանում, այնքան շատ եմ ուզեցել մեղքս քավել 12-րդում: Մեղավորը դու ես: Ո՞վ ես դու:

15.  Սիրում ես youtube-ով անգլերեն երգեր լսել, բայց ո՞վ չի սիրում, գեղեցիկ ես դու, բայց ո՞վ գեղեցիկ չի անգլերենի խորացված ուսուցման խմբում, մեկ-մեկ ժպտում ես, բայց ով մեկ-մեկ չի ժպտում: Ո՞վ ես դու:

16. Այդ հզոր երկիրը դեռ տաք է ու չի հասկանում, թե ինչ շահեց քեզ ունենալով:Հայի բախտ է`... երբեմն սփռվում ենք հզորին ավելի հզորացնելու համար:

  I love you ...I love you... I love you