• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոչ մեկին չեմ կարոտելու !!!

 

Վերնագիրը կարդալիս վախեցաք, չէ՞: Բայց ինչ արած, ճիշտն էս ա: Ոչ դասարանցիներիս եմ կարոտելու, ոչ ուսուցիչներիս, ոչ ընկերներիս, ոչ էլ առավել ևս դպրոցս: Հա բայց ո՞նց կարոտեմ է! 
Սովորաբար մարդիկ կարոտում են այն մարդկանց, կամ այն շրջապատը, որից բաժանվում են: Իսկ ես ոչ մեկից չեմ պատրաստվում բաժանվել: Ախր ո՞նց կարող եմ բաժանվել ինձ այդքան հարազատ մարդկանցից ու այնպիսի մթնոլորտից, որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող գտնել! Սիրելի մարդկանց չեն կարոտում, որովհետև նրանք միշտ մոտիկ են քեզ!
Այնպես որ, իմ շատ սիրելի, և ավելի շատ սիրելի ուսուցիչներ, համակրթահամալիրցիներ և Սյուզի, ես ձեզ ընդհանրապես չեմ կարոտելու !! :*