• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես... ՄեՆք...եՍ...մԵնՔ...

 

Ես եկա, ես տվեցի, ես վերցրի, ես գնում եմ: Ես, երբ եկա, չգիտեի՝ ինպես էր գրվում «Ես» բառը: Գրիչ էլ ունեի, մատիտ էլ… բայց գրելաձևը չգիտեի՝ մեծատա՞ռ, թե՞ փոքրքտառ, տպատա՞ռ, թե՞ ձեռագիր…
Հիմա արդեն ունեմ նաև գունավոր գրիչներ, գունավոր մատիտներ, ունեմ ռետին… գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… հիմա քիչ թե շատ կարողանում եմ գրել, բայց մատիտներն ու գրիչներն ինձ հետ տանելու եմ՝ գուցե մի օր ավելի գեղեցիկ ստացվի գրել:
Ես եկա իմ «Ես»-ի ձեռքը բռնած, իսկ հիմա նրան տանում եմ իմ մեջ: Հիմա «Մենք» միասին ենք՝ անկախ գրությունից՝ մեծատառ, թե փոքրատառ:
Ես եկա մի աշխարհ, որտեղ ստեղծեցի իմ աշխարհը, ես տեսա շատ աստղեր, բայց ընտրեցի իմ աստղը, ես շատ անձրևներ տեսա, բայց գտա իմ անձրևանոցը, ես …
Վերջապես իմ «Ես»-ն ընկերացավ մյուս «Ես»երի հետ ու երկարեց…ՄԵնք, մԵՐ,ՄեԶ...