• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարվա կարևորագույն 10 մարզական իրադարձությունները:

1. Շախմատի  տղամարդկանց  Հայաստանի  հավաքականն  առաջին  անգամ հռչակվեց  աշխարհի   չեմպիոն: Աշխարհի 8-րդ  թիմային  առաջնությունում  տարած  հաղթանակով  Հայաստանը  նախկին  ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի հետ  կանգնեց  նույն  շարքում:

2. ֆուտբոլի  2012թ. Եվրոպայի  առաջնության  ընտրական  փուլում  Հայաստանի  հավաքականը   մինչև  վերջին  տուրը  պահպանում  էր  հնարավորություն  դուրս  գալու  եվրո  2012 :Հաըաստանը  կարողացավ  հաղթել  5  անգամ  և  2  անգամ  գրանցեց  ոչ-ոքի   արդյունքը  և  B  խմբում  գրավեց  3-րդ  հորիզոնականը: Իռլանդիա-Հայաստան  հանդիպումը  կարող  էր  ունենալ  լիովին  ուրիշ  արդյունք,  եթե  չլիներ  Իսպանացի  մրցավար  Գոնսալեսի  խայտառակ  մրցավարությունը:

3.Դորտմունդում, Հունահռոմեական  ըմբշամարտի  ԵՎրոպայի  առաջնությունում  չեմպիոնի  տիտղոսը  նվաճեց  55կգ  քաշային  Ռոման  Ամոյանը: 96կգ  քաշային  Արթուր  Ալեքսանյանը   գրավեց  երկրորդ  տեղը:

4.Առաջին  անգամ  հայրենիքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի   չեմպիոնական  մենամարտ  անցկացրեց   Վիկ  Դարչինյանը:Նա  12  ռաունդում  119-107,120-107,120-107  հաշվով  հաղթեց   Հարավաֆրիկացի   էվանս  Մբամբային:

5.Կազանում  կայացաց   շախմատի  աշխհարի    չեմպիոնի  հավակնորդների  մրցաշարում  Լևոն  Արոնյանն  հիմնական 4  պարտյաններում  գրանցեց  ոչ-ոքի  արդյունքը, իսկ  թայ- բրեքում  Գրիշչուկը  հաղթեց 2,5-1,5  հաշվով:

6.Ըմբշամարտի  աշխհարի  առաջնությունում   Հայաստանից  միակ  մեդալը  նվաճեց  Արսեն  Ջուլֆալակյանը`  գրավելով  3-րդ   տեղը:

7. Բաքվում  կայացավ  բռնցքամարտի  աշխհարի  առաջնությունը,  որտեղ  հայերը  ոչ-մի  մեդալ  չնվաճեցին:  Միայն   Անդրանիկ  Հակոբյանը  կարողացավ  հասնել  մինչև  քառորդ  եզրափակիչ    և  նվաճել  օլիմպիական  ուղեգիր:

8. Կայացավ  2014 թվականի  աշխարհի  առաջնության  ընտրական   մրցաշարի  վիճակահանությունը,  որտեղ  պարզ  դարձան  Հայաստանի  մրցակիցները: Մեր  ընտրանու  մրցակիցներն  են  Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Մալթայի հավաքականները:

9.Տարեվերջին  Հայաստանի  մարզական  լրագրողների  ֆեդերացիայի  հարցման  արդյունքներում  որոշվեց  մարզիկների լավագույն  տասնյակը: Շատերը  հունահռոմեական  ոճի  ըմբիշ  Ռոման  Ամոյանի  փոխարեն  տեսնում էին  Հենրիկ  Մխիթարյանին,Արսեն  Ջուլֆալակյանին  կամ  Լևոն  Արոնյանին:

10. Ռեալ-Բարսելոնա  դիմակայությունը  հայկական  սպորտին  չի  վերբերում,   բայց  այս  իսպանական  կլասիկոն  շատ-շատերին  է  հետաքրքրում:Այս  հանդիպումից  առաջ  և  հետո  հայ  երկրպագուների  միջև  սկսվում  են  բուռն  քննարկումներ:   

 

Սա, իմ կարծիքով, կարևոր մարզական իրադարձությունների  ամենահետաքրքիր տասնյակն է: Իհարկե, ուրիշները կարող են այլ կարծիք ունենալ: Կարող է ես եմ ինչ-որ բան մոռացել:

 

     Արամ Հովհաննիսյան

 Գեղարվեստի ավագ դպրոց, 10.2