• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասված խաղ

Այսօր մարմարյա սրահում տեղի ունեցավ գիտակների ինտելեկտուալ խաղը, որը ընթանում էր 9-րդ դասարանցիների միջև: Խաղի կազմակերպիչը Վահրամ Թոքմաջյանն էր:

Բոլոր սովորողները մինչև խաղի սկսվելը անհանգիստ էին: Վերջապես գիտակների խաղը սկսվեց: Սովորողները ջանում էին ճիշտ պատասխանել հարցերին` ընթացքում հավաքելով միավորներ: Որպեսզի սովորողները չձանձրանային, ժամանակ առ ժամանակ  երաժշտական ընդմիջումներ էին լինում, այնուհետև խաղը  կրկին շարունակվում էր: 

Հաղթող ճանաչվեց 9-4 դասարանի խումբը: