• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չէ~, պարապ չենք մնում...

Այսօր մեր` Բալջյան Գոհար, Եղոյան Գոհար, Խանջյան Մերի, Պողոսյան Շամիրամ, Առաքելյան Գայանե հնգյակի աշխատանքային օրն ավարտվեց երեկոյան18:30-ին. այսօրվանից մասնակցում ենք Խաչիկ Դաշտենցի անվան Երևանի թիվ 114 դպրոցում կազմակերպված «Առողջ ապրելակերպ» քառօրյա վերապատրաստումներին:

Սեմինար պարապմունքն անցկացնում էին մասնագիտությամբ բժիշկ Վարագ Նահապետյանը և «Աշխատանքային ռեզերվներ» մարզահասարակական կազմակերպության հրահանգիչ Լևոն Զարոյանը: Թեման մեծ էր, ձևակերպված էր այսպես. «Առողջության վրա ազդող գործոններ»: Խմբային աշխատանքի, քննարկումների շնորհիվ վերլուծեցինք այդ գործոնները, թվարկեցինք կարևորները (աղքատություն, կրթություն, հոգեվիճակ, շրջակա միջավայր, ծառայությունների և միջոցների հասանելիություն, պատասխանատու վարքագիծ, ժառանգականություն, վնասակար սովորություններ, սնունդ, մարզավիճակ):

Հետո անդրադարձանք «Թմրամիջոցներ» թեմային: Կրկին քննարկում, փոքրիկ պատմությունների վերլուծություն: Սեբաստացիներով միմյանց նայեցինք. «Որ էլեկտրոնային գրատախտակ ունենային, ինչքա~ն բան ցույց կտայինք»: