• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր էլեկտրոնային գրատախտակները

info.mskh-ի հերթապահ լրագրողներ

 

Միջին դպրոցը համալրվեց չորս էլեկտրոնային գրատախտակով և չորս պրոեկտորով: Դրանց շնորհիվ մեր առօրյան ավելի հետաքրքիր է դառնում: Երբ մենք առաջին անգամ տեսանք այդ գրատախտակները, շատ զարմացանք, իսկ հիմա դրանք մեր դասընկերներն են դարձել: Մենք նրանց շնորհիվ ավելի լավ ենք հասկանում դասերը, դիտում ենք տարբեր ֆիլմեր: Նաև ավելի հաճելի է աշխատել էլեկտրոնային գրատախտակով կամ էլ պրոեկտորով, քան սպիտակ գրատախտակով, որը երբեմն գրելուց անտանելի ձայն է հանում: Շատ լավ է, որ ունեցանք, բայց նաև պետք է խնամել դրանք` մաքրենք փոշին, չվնասենք  և այլ: Հույսով ենք` մեզ գրատախտակները լավ կծառայեն և կօգնեն դասերի մեջ: