• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Info.mskh-ը վերսկսել է իր աշխատանքները

Արաքս Զուլալյան

 

Info@mskh  լրատվական ծառայությանը վերսկսել է իր աշխատանքը: Ես` Արաքս Զուլալյանս, info@mskh-ի պատասխանատուն եմ: Ես իմ գործընկերների հետ կաշխատեմ լավ կատարել իմ աշխատանքը, այնպես, որ կրթահամալիրում ամեն ոք կայքի միջոցով տեղեկացված լինի կրթահամալիրում և նրանից դուրս կատարվող իրադարձություններին: Info@mskh-ը ԶԼՄ է և կկատարի իր առաքելությունը:

 

Ներկայացնում եմ այն գործունեությունը , որ կատարելու է info@mskh-ը.

1.     info@mskh –ը կաշխատի աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում`սովորողների և ուսուցիչների հերթապահության միջոցով ապահովելով օպերատիվ լրատվությունը

2.     info@mskh –ը կապահովի ձեր տեղեկացված լինելու իրավունքը` այլ լրատվական ծառայություններից լրաքաղների միջոցով

3.     info@mskh –ը կդիմավորի հյուրերին, կվարի հարցազրույցներ, հոդվածների,ռադիոլուրերի,  ֆոտոշարքերի, տեսանյութերի միջոցով կփոխանցի լրատվությունը

4.     info@mskh –ը կարձագանքի կրթահամալիրում տեղի ունեցող հատուկ պատահարներին և միջադեպերին

5.     info@mskh –ը կլուսաբանի կրթահամլիրում տեղի ունեցող բոլոր միջոցառումները, տոնախմբությունները

6.     info@mskh –ը կկատարի լրագրողական հետաքննություններ

7.     info@mskh –ը կլուսաբանի տարբեր ցուցահանդեսներ, Expo-ներ և այն ամենը, ինչին կմասնակցի կրթահամլիրը

8.     info@mskh –ը կհամագործակցի մյուս ԶԼՄ-ների հետ

9.     info@mskh –ում կընդգրկվեն կրթահամալիրի բոլոր օղակների  լրատվական ծառայությունները

10.     info@mskh –ի անդամ են կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող, ուսուցիչ, աշխատակից, որոնք էլ բարեխիղճ կկատարեն իրենց հասանելիք աշխատանքը: