• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի և Գավառի Ավագ դպրոցի համագործակցությունը

 

Առավոտյան 9.00ին կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների մի խումբ շարժվեց Գավառի ավագ դպրոց` համագարծակցության հիմքը դնելու համար: Ընդունելությունը շատ ջերմ էր: Դպրոցի մուտքի մոտ ներկա գտնվեցինք փոքրիկ պարային միջոցառման, որից հետո բարձրացանք համակարգչային սենյակ փորձի փոխանակումը սկսելու համար: Ներկայացանք, ներկայացրինք կրթահամալիրի կայքը, մյուս ենթակայքերը, պատմեցինք, պատմեցինք, մի քիչ էլ պատմեցինք, մինչև հիմա էլ խոսում ենք, ու դեռ մի քանի ժամ էլ խոսելու ենք, ներկայացնելու շատ բան ունենք: Ներկա պահին սովորողներին ցույց ենք տալիս կայքում նյութ տեղադրելու ձևը, որից հետո սովորողները բաժանվելու են խմբերի և իրենց դպրոցի բլոգի համար պատրաստելու են ուսումնական նյութեր: Սեմինար-քննարկումից հետո դուրս ենք գալու փոքրիկ էքսկուրսի դպրոցի ուսուցիչների և սովորողների ուղեկցությամբ: