• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման միասնական կարգ

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2015-2016 ուստարվա կրթահամալիրի դպրոցների չորրորդ դասարաններում «Մայրենիից» և «Մաթեմատիկայից»  առարկայական յուրացման ուսումնասիրություն կազմակերպելու կարգ:

Սովորողի առարկայական յուրացման ուսումնասիրությունները (այսուհետ՝ ուսումնասիրություն) կազմակերպվում են Դպրոց-պարտեզում և Նոր դպրոցում՝ «Մայրենիից»-ից՝ հունիսի1-ին, «Մաթեմատիկայից»՝ հունիսի 5-ին: Ուսումնասիրություններն անցենկացվում  են գրավոր՝ էլեկտրոնային եղանակով, դրա համար նախատեսված առարկայական առաջադրանքների միջոցով: Առաջադրանքերը կազմելու պատասխանատուն «Դպրոց-պարտեզ» ուսումնականկենտրոնն է: Առաջադրանքները կազմվում են 5 հավասարազոր տարբերակից: Ուսումնասիրությունն սկսելուց 10 րոպե առաջ դրանք տեղադրվում են  կրթահամալիրի կայքի «Քննական կենտրոն» բաժնում:

Ուսումնասիրությունն սկսվում է ժամը 10.00: Ուսումնասիրությունը սկսելուց առաջ դրա համար նախատեսված սենյակում բոլոր մասնակիցների ներկայությամբ սովորողներից մեկը քաշում է նախօրոք նախապատրաստված հինգ քարտերից մեկը, որի վրա գրված է տարբերակի համարը: Տվյալ դպրոցի բոլոր սովորողները կատարում են նույն տարբերակը: Ընտրված տարբերակը տեղադրվում է դպրոցների ենթակայքերում` pdf –ով և MS Word-ով: MS Word տարբերակը ուղարկվում է նաև  սովորողների էլեկտրոնային փոստին:

Ուսումնասիրության մասնակիցներն են.

  • 4-րդ դասարանի սովորողները,
  • նրանց մայրենիի և մաթեմատիկայի դասավանդողները, 
  • ուսումնասիրության կազմակերպիչները  (կրթահամալիրի մանկավարժական աշխատող, որ տվյալ սովորողներին չի դասավանդում),
  • աշխատանքը ստուգողները  (կրթահամալիրի կրտսեր դպրոցի դասվարներ, միջին դպրոցում մայրենի, մաթեմատիկա դասավանդողներ),
  • տվյալ հաստատության ղեկավարը,
  • 4-րդ դասարանի կազմակերպիչը
  • քննական կենտրոնի ղեկավարը, նրա օգնականը
  • «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոնը
  • «Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացրած դասվարը
  • Միջին դպրոցի դասավանդողները:

Քննական կենտրոնի ղեկավարը ուսումնասիրության կազմակերպման ղեկավարն է, ով ապահովում է ստուգման անցկացման ընթացակարգը և ուսումնասիրության անցկացման կարգի պահպանումը:

Մայրենի և մաթեմատիկա դասավանդողները մինչև մայիսի 30-ը ստուգման ամփոփաթերթում լրացնում են սովորողների տարեկան գնահատականները մայրենիից և մաթեմատիկայից, մասնակցում ստուգման ընթացքին:

Դասարանի կազմակերպիչը ստուգման նախորդ օրը ծնողներին զգուշացնում է, որ սովորողները ստուգման ներկայանան լրիվ լիցքավորված համակարգիչներով, ապահովում է սովորողների քանակի 20%-ի չափով լիցքավորված համակարգչի առկայություն:

Սովորողը դպրոց է գալիս առավոտյան ժամը 9:00, մասնակցում առավոտյան ընդհանուր պարապմունքին: Իր հետ բերում է իր անհատական թվային միջոցը՝ լրիվ լիցքավորված վիճակում: 9.40-9:45 ուսումնասիրության սենյակում զբաղեցնում է իր տեղը, միացնում համակարգիչը, համոզվում, որ այն աշխատում է, բացում է իր էլեկտրոնային փոստը: Անհրաժեշտության դեպքում դիմում է ուսումնասիրության կազմակերպչին: Կազմակերպչի հրահանգով սովորողը ներբեռնում է առաջադրանքը: Աշխատանքն ավարտելուց հետո այն դարձնում է pdf ֆայլ, ուղարկում [email protected] հասցեով, տեղադրում իր բլոգում:

Հաստատության ղեկավարը, որտեղ կազմակերպվում է 4-րդ դասարանցիների ստուգումը, ապահովում է ուսումնասիրություն անցկացնելու համար նախատեսված տարածքը՝ օդափոխված սրահ, սովորողների համար հարմար սեղան-աթոռ, թարմ ջուր, բուժքրոջ ներկայություն, wi-fi կապի անխափանություն, համացանցային կապի հետ կապված արտակարգ պատահարի դեպքում՝ համացանցային կրիչի և մի քանի տեղեկատվություն փոխանցող կրիչների առկայություն, որոնցով հնարավոր կլինի սովորողների համակարգիչներում տեղադրել, ավարտից հետո հավաքել առաջադրանքները:

Ուսումնասիրության կազմակերպիչը առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մտնում է իրեն կցված ուսումնասիրության սենյակը, ստուգում էլեկտրական հոսանքի, Wi-Fi կապի առկայությունը, անհրաժեշտության դեպքում դիմում հաստատության ղեկավարին: Ստուգում է, որ սենյակում նստած բոլոր սովորողների համակարգիչները լինեն միացված, էլեկտրոնային հասցեները բացված: Հրահանգում է, որ սովորողները ներբեռնեն, բացեն առաջադրանքները և սկսեն կատարել: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքը սովորողի համակարգչում ներբեռնում է կրիչից:
Հետևում է, որ սովորողն աշխատանքը ավարտելուց հետո այն դարձնի pdf ֆայլ, տեղադրի իր բլոգումև ուղարկի քննական կենտրոն:

Ստուգողը։ Աշխատանքները հավաքվում են կրթահամալիրի քննական կենտրոնում: Քննական կենտրոնի պատասխանատուն դրանք բաժանում է ստուգողների միջև: Ստուգողը ստուգում է առաջադրանքները՝ համապատասխան առաջադրանքի դիմաց նշելով համապատասխան միավորը:

Քննական կենտրոնի ղեկավարի օգնականը առցանց ամփոփաթերթում՝ սովորողի տողում, գրանցում է նրա աշխատանքի արդյունքները, հավաքած միավորները, պահպանում pdf տարբերակով, որն ուղարկում է համապատասխան դպրոցի ղեկավարին։  

Ուսումնասիրության ավարտից հետո Քննական կենտրոնի էջի պատասխանատուն առաջադրանքի pdf ֆայլը և ճիշտ պատասխանները տեղադրում է Քննական կենտրոնում: Սովորողի աշխատանքի արդյունքը ստանալուց հետո դպրոցի ղեկավարը (կամ նրա նշանակած անձը) ուղարկում է սովորողի էլեկտրոնային հասցեին, դպրոցի սովորողների աշխատանքների փաթեթը՝  քննական կենտրոնի [email protected] էլեկտրոնային հասցեին, գրանցում ստուգման ամփոփաթերթում:

«Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացրած դասվարը, Միջին դպրոցի համապատասխան առարկայի մասնագետը ուսումնասիրում են 4-րդ դասարանում դասավանդողների բլոգները, արձանագրում ցուցանիշները՝ 4-րդ դասարանցիներին ուղղված նյութեր, առաջադրանքներ, ուսումնական նախագծեր, աշխատանքի լուսաբանում, ուսումնասիրում սովորողների բլոգներում համապատասխան բաժինները, ենթակայքում՝ նրանց էջերը: Ստուգումից հետո ներկայացնում են ուսումնասիրության, ստուգման արդյունքների, ստուգման աշխատանքի վերաբերյալ իրենց նկատառումները (հոդված)։ 

Ստուգմանը կարող են հետևել կրթահամալիրի տնօրենի ներկայացուցիչները, Միջին դպրոցի ղեկավարի ներկայացուցիչները, ծնողներ։ Ստուգման կազմակերպմանը հետևողները ստուգման սենյակներ չեն մտնում։

Կրթահամալիրի մանկավարժական աջակցության կենտրոնի մասնագետներն աջակցում են հատուկ կարիքով սովորողների աշխատանքի կազմակերպմանը։