• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմամարզական ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
25․02.2021թ.

«Ձմեռային Արատես» նախագծով ս․թ․ փետրվարի 26-28-ին թույլատրել կազմակերպել կրթահամալիրի Միջին դպրոցի 7-8-րդ դասարանի սովորողների եռօրյա ռազմամարզական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով.

  • ճամփորդության ղեկավար նշանակել Վարդուհի Հայրյանին, Գայանե Սարգսյանին և Ռոբերտ Խաչատրյանին․
  • հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  • մասնակիցների մեկնումը՝ փետրվարի 26-ին, ժամը 12․00, Մայր դպրոցի բակից, Երևան – Արտաշատ – Արարատ – Նորավանք - Երասխ – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես երթուղով, Մերսեդես 60 DA 077 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Սերոբյան (հեռ․՝ 094 82 87 27)։ Վերադարձը՝ փետրվարի 28-ին, մինչև ժամը 16.00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ – Արարատ – Արտաշատ – Երևան երթուղով․
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2021թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  • գլխավոր հաշվապահին՝ հաշվարկել և Վարդուհի Հայրյանին, Գայանե Սարգսյանին և Ռոբերտ Խաչատրյանին վճարել գործուղման ծախսերը․
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրենի
պարտականությունները կատարող`   Ս. Մարկոսյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Ղազարյան Հայկ
  2. Հովհաննիսյան Արսեն
  3. Աղազարյան Դավիթ
  4. Հովհաննիսյան Սեդա
  5. Կարապետյան Իռեն
  6. Սահրադյան Եվա
  7. Բաբաջանյան Ռուզաննա
  8. Սիմոնյան Անժելինա
  9. Բուռնազյան Արմեն
  10. Սերոբյան Նարե
  11. Հակոբյան Ռոլանդ
  12. Հակոբյան Հրաչ
  13. Սողոմոնյան Դավիթ
  14. Հովհաննիսյան Ռոման
  15. Գրիգորյան Նարեկ
  16. Քեքեջյան Ռաֆայել
  17. Դավթյան Գոռ