• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենագիտական-մարզական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
25.02.2021թ.

«Սահենք Աշոցքում» նախագծով կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-10-րդ դասարանի սովորողների եռօրյա ձմեռային, հայրենագիտական, մարզական ճամբարը ձյունառատ Աշոցքում, Կապսում։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Ժաննա Հակոբյանին, Իրինա Ապոյանին և Ջուլի Սիմոնյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ փետրվարի 26-ին, ժամը 10.00, Մայր դպրոցի բակից, Երևան – Աշտարակ – Թալին – Գյումրի - Աշոցք երթուղով, վերադարձը՝ փետրվարի 28-ին, մինչև ժամը 18․00 նույն երթուղով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedes Sprinter 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Վահան Վարդանյան (հեռ.` 094 16 51 41)․
  6. խմբին որպես մրցանակ տրամադրել 40.000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2021թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  7. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Կապսի ձոր  հյուրատանը․
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. գլխավոր հաշվապահին՝ հաշվարկել և Ժաննա Հակոբյանին, Իրինա Ապոյանին և Ջուլի Սիմոնյանին վճարել գործուղման ծախսերը․
  10. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրենի
պարտականությունները կատարող`   Ս. Մարկոսյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Միլենա Քամալյան (9-րդ դասարան)
  2. Հրաչ Ղալամքարյան (9-րդ դասարան)
  3. Էլեն Կարապետյան (9-րդ դասարան)
  4. Վռամ Բաբայան (9-րդ դասարան)
  5. Անահիտ Հովսեփյան (9-րդ դասարան)
  6. Նարեկ Գրիգորյան (9-րդ դասարան)
  7. Գայանե Համբարձումյան (9-րդ դասարան)
  8. Արշակ Առուստամյան (9-րդ դասարան)
  9. Լուիզա Արտենյան (9-րդ դասարան)
  10. Նիկոլայ Կարապետյան (9-րդ դասարան)
  11. Սուսաննա Մամիկոնյան (9-րդ դասարան)
  12. Գևորգ Հովհաննիսյան (9-րդ դասարան)
  13. Մուշեղ Պապիկյան (9-րդ դասարան)
  14. Ալեն Տեր-Մինասյանս (9-րդ դասարան)
  15. Լևոն Ղալամքարյան (9-րդ դասարան)
  16. Արման Խլղաթյան (10-րդ դասարան)
  17. Արամ Ասլանյան (10-րդ դասարան)