Չորեքշաբթի
ՀՐԱՄԱՆ
18․02.2021թ.
Հիմք ընդունելով Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավար Գոհար Բալջյանի հայտը, «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում, ս.թ. փետրվարի 19-ին, ժամը 11․00-14.00, Արևմտյան դպրոցի բակից թույլ տալ 3-րդ դասարանի սովորողների (22 մասնակից) ուսումնական ճամփորդությունը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ «Մի կաթիլ հեքիաթ» ներկայացումը դիտելու։ Ճամփորդության պատասխանատու նշանակել Արմինե Գյոնջյանին, օգնական՝ Արմինե Կարապետյանին: Ճամփորդությունը կազմակերպել Mersedes Sprinter 60 TQ 077 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սարգիս Ավագյան (հեռ․ 098 53 35 04)։
Մասնակիցների ցուցակ
Կրթահամալիրի տնօրենի
պարտականությունները կատարող` Ս. Մարկոսյան