• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեք ճամփորդները...

Առավոտյան  8:00-ին  երեք  ճամփորդներս  ուղևորվեցինք`  Հայաստանի   հարավն  ուսումնասիրելու:Առաջին  օրը  եղանք  Սիսիանում, Գորիսում, Տաթևում  և  Սատանի  կամրջում: Ճամբարը  հաստատեցինք  Սատանի  կամրջի  հարևանությամբ: Գիշերը, խարույկի  շուրջ  խմբված, կիթառի  քաղցրանուշ  հնչյունների  ներքո  զմայլվում  էինք  աստղազարդ  երկնքով: Երկրորդ  օրը  բացահայտեցինք  Սատանի  կամուրջը,  Որոտանի  խոչընդոտները   հաղթահարելով, տեսանք  քարանձավներն  ու  հանքային  տաք  ջրերը: Հետո  ճանապարհ  ընկանք  Տաթևի  անապատ, Քարահունջ, Շաքիի  ջրվեժ  և  վերջում  մեր  հանգիստը  գտանք  Ջերմուկի  բնության   գրկում: