Այսօր ծիսական օր էր Արևելքում։ Միասին, մեծով և փոքրով օրը սկսեցինք Արևելքի բակում՝ տոնելով Տեառնընդառաջի ծեսը՝ ազգային երգերով, պարերով, համեղ հյուրասիրությամբ: Օրվա ամփոփումը՝ Դիանա Գևորգյանի բլոգում։
Հին ժամանակներում մարդիկ հավատացել են, որ կրակ վառելով գետինը տաքանում է, գարունը շուտ է գալիս։ Մենք էլ այսօր բակ դուրս եկանք, կրակ վառեցինք, այրեցինք երջանկության ճյուղը, հավատալով, որ խաղաղություն և ջերմություն կգա մեր աշխարհին։ Հարսանեկան ու կոմիտասյան երգ ու պարով, ամեն վատ բան չիք անելով, կրակի վրա թռիչքներ անելով մեր Տյառնընդառաջի ծեսն ի կատար եղավ։ Տրնդե՜զ, դարմանը կես։ Ավելին՝ Սոնա Կարապետյանի բլոգում: