• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի օրագիր․ մեր օրը Գեղասահքի մարզադպրոցում

Մեր ճամբարային չորրորդ օրը ճամփորդական էր։ «Ձմեռային մարզական խաղեր» ստուգատեսի շրջանակում այցելեցինք Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Շատերս առաջին անգամ հայտնվեցինք չմուշկների վրա։ Ընկեր Սոնայի, Աչերի և մարզիկ՝ ընկեր Դանիելի օգնությամբ հաղթահարեցինք սահելու վախն ու դժվարությունները, իսկ մեր հմուտ սահող ճամբարական ընկերները ոգևորեցին ու օգնեցին մեզ իրենց օրինակով։ Սահադաշտում ժամանակն անցավ աննկատ և շատ հաճելի։ Անհամբեր կսպասենք հաջորդ այցելությանը։ Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի բլոգում: