Մեր ճամբարային չորրորդ օրը նույնպես անցավ հագեցած և հետաքրքիր։ Այսօր մի խումբ ճամբարականներով այցելեցինք նախակրթարան։ Ազգագրական ստուգատեսի շրջանակում ամեն օր ծանոթանում, սովորում ենք ժողովրդական ասիկների, խաղիկների և ճվիկների հետ։ Այս ագամ էլ որոշեցինք «Սովորող-սովորեցնող» նախագիծն իրականացնել մեր ամենակրտսեր ընկերների խմբում։ Այցելեցինք նախակրթարան և փոքրիկների համար բեմադրեցինք օրվա ընթացքում սովորած ճվիկներն ու թռնոցիները։ Այնուհետև միասին արտասանեցիք ու խաղացինք դրանք։ Կարծում ենք՝ նախակրթարանի սաների համար ուսուցողական և զվարճալի էր այս հանդիպումը։ Շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր Աննային և Արևին՝ հյուրընկալության և համագործակցության համար։
Հանդիպման ամբողջական տեսապատումը դիտե՛ք հղումով․․․