• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց ու բանուկ է ձեր ճանապարհը դեպի Բլեյանի դպրոց

Արցախցի հարազատներ, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելն արտակարգ իրավիճակ է ստեղծել նաև սովորողների համար, օրեր ձգվող նոր փորձությունը կտրել է նրանց ուսումնական գործունեությունից, դպրոցական կյանքից։

Բլեյանի դպրոցի մեծով ու փոքրով մենք ձեզ հետ ենք։  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սպասում ենք ձեզ, սիրելի սովորողներ, որ ակամա ինչ-որ ժամանակով մնացել եք Երևանում, քաղաքամերձ բնակավայրերում։ Եկեք կրթահամալիր, կապվեք կրթահամալիրի, նրա դպրոցի, քոլեջի, ուսումնական կենտրոնի ղեկավարների հետ: Ահա տեղեկատուն։ Կրթահամալիր հասնելու համար կարող եք անվճար օգտվել կրթահամալիրի սովորողների սպասարկող տրանսպորտից։ Կրթահամալիրում կապահովենք ուսումնական պիտույքներով, անհրաժեշտության դեպքում՝ նաև կացարանով։   

Համեցեք. ժամանակավոր անհարմարությունը, ձեր հարազատ միջավայրից կտրվածությունը թող հատուցվեն լիարժեք ապրած ուսումնական օրով:

Մեր դպրոցներում ծավալվող  «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի պարապմունքներին հեռավար-առցանց պարապմունքներին կարող են միանալ Արցախում հարկադիր դպրոցական արձակուրդում գտնվողները։ Կտրենք իրար օրվա տագնապներից-ապրումներից, ամանորի հրաշքը հնարավոր դարձնենք միասին, հատկապես որ նախագծային ճամբարային է կրթահամալիրում ամբողջ հունվարը։

Համեցեք։

Հարգանքով՝

Աշոտ Բլեյան, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն

Սեբաստացի կրթական համայնք