• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացօթյա պարապմունք Թումանյանի անվան այգում

Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու մի խումբ ծնողներ այսօր Թումանյանի անվան այգում էին։ Մինչ ճամփորդության գնալը ճամփորդները դասավորել և ներկայացրել էին ճամփորդական պայուսակների անհրաժեշտ պարագաները: Այգում միասին աղայանական, թումանյանական, ինչպես նաև զատկական ընթերցումներով, երգերով ու պարերգերով նշեցինք Կրկնազատիկը, իսկ հետո մի քանի ձվախաղ խաղացինք։ Ծեսն իրականացնելուց հետո խնամեցինք մեր միջավայրը և բարձր տրամադրությամբ վերադարձանք Արևելյան դպրոց։

Տեսանյութերն ու սովորողների տպավորությունները՝ այստեղ․․․