• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք կրթահամալիր» սովորողների գարնանային ճամբար

Սիրելի սովորող, ծնող, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում մարտի 21-25-ը գործելու են «Մուտք կրթահամալիր», լրացուցիչ կրթության գարնանային ճամբարային ծրագրերը: Գարնանային ճամբարի ընթացքում մասնակիցները  կծանոթանան, ուսումնական բաց միջավայրում, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում կմասնակցեն տարբեր գործունեությունների, կճանաչեն կրթահամալիրը:

Ծնողները կարող են մասնակցել մանկավարժական բաց ճամբարի քննարկումներին, ակումբներին, դպրոցների ղեկավարները նրանց կներկայացնեն կրթական ծրագիրը, ուսումնական պլանը, կրթահամալիրում գործող ծառայությունները, կպատասխանեն հետաքրքրող, հուզող հարցերին:

6 տարեկանների  «Մուտք կրթահամալիր» ճամբարները․

Մարտի 23, ժամը՝ 11:00, Արևելյան դպրոց-պարտեզ

Մարտի 22-24, ժամը՝ 10։00, Արևմտյան դպրոց-պարտեզ

Մարտի 22, 23, ժամը՝ 10։00, Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ծնողների համար մանկավարժական բաց ակումբները․

Մարտի 23, ժամը՝ 11:00, Արևելյան դպրոց-պարտեզ

Մարտի 23, ժամը՝ 12:30, Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մարտի 24, ժամը՝ 10:00, Արևմտյան դպրոց-պարտեզ