• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
25․11.2021թ.

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնի շրջանակում Համայնքային տոն, հարիսայի ծեսին մասնակցելու համար Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի սովորողների 13 հոգանոց խումբը՝ տնօրենի ղեկավարությամբ (հավելված 1) 2021թ. նոյեմբերի 26-27-ին լինելու է Երևանում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Վարդան Կարապետյանին, Աննա Երիցյանին և ընկերներին․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հյուսիսային դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-500-ական դրամի չափով, կազմակերպել Հյուսիսային դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-700-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`    Ս. Մարկոսյան

Հավելված 1

  1. Վահրամ Մարտիրոսյան - Աշնակի միջն. դպրոցի տնօրեն, խմբի ղեկավար
  2. Մասիս Ավագյան - 9-րդ դաս.
  3. Սպարտակ Գրիգորյան - 9-րդ դաս.
  4. Արմեն Սաֆարյան - 9-րդ դաս.
  5. Արփինե Կարապետյան - 10-րդ դաս.
  6. Հռիփսիմե Մարտիրոսյան - 10-րդ դաս.
  7. Աշոտ Շեկիկյան - 10-րդ դաս.
  8. Մարինե Մարգարյան - 11-րդ դաս.
  9. Ժանետա Շեկիկյան - 11-րդ դաս.
  10. Քնարիկ Գրիգորյան - 11-րդ դաս.
  11. Մուկուչ Ավագյան - 11-րդ դաս.
  12. Հովսեփ Մուրադյան - 11-րդ դաս.
  13. Սյուզաննա Գրիգորյան - 12-րդ դաս.
  14. Ալինա Ավագյան - 12-րդ դաս.

Հավելված 2

Նոյեմբերի 26-Օր  1-ին

15:00՝ խմբի դիմավորում Մայր դպրոցի մոտ
15։15՝ մասնակցություն Մեդիաուրբաթ-համերգին
16։00՝ քայլք Սարալանջ-Սասնալանջով դեպի Հյուսիսային դպրոց, իրերի տեղավորում կրթական փոխանակումների կացարանում, հանգիստ
18:00՝ ընթրիք Հյուսիսային դպրոցում
19։00-ից՝ երեկոն Երևանում՝ Ֆիոլետովոյի խմբի հետ միասնական զբոսանք Հանրապետության հրապարակում, Կասկադում
22:00՝ վերադարձ կացարան
23։00՝ քուն

Նոյեմբերի 27-Օր  2-րդ՝ Համայնքային տոն, հարիսայի ծես

08:00՝ վերկաց
08:30՝ նախաճաշ Հյուսիսային դպրոցում
09:00՝ շրջայց Հյուսիսային դպրոցում, քայլք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի
10:00 - 10:35՝ Օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
11:00-ից՝ հարիսայի համտես՝ խաղողի, գինու և գեղեցիկ դպրության միասնական տոնախմբություն Ավագ դպրոցում
13:00-ից՝ Գեղակերտի դպրոցականների հետ միասնական շրջայց Մայր դպրոցում, փառատոնային պուրակում, քայլք դեպի խաղողի-գինու դպրոց, այնուհետև ուումնական Ագարակ
15:00՝ խմբի ճանապարհում