• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիական-ստուգատեսային ավագ շաբաթ՝ նոյեմբերի 22-27

Պայմանավորվածություններ մեր ստեղծած ծեսի՝ «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնի տարիների կարգապահ փորձով ամրագրված։

Առջևում սեբաստացիական-ստուգատեսային ավագ շաբաթն է՝ «Լիսիցյանական շաբաթ» ազգագրական, «Վահան Ասատրյան» ռազմամարզական ստուգատեսներով, մշակութային, քաղաքական գործիչների հետ շարունակվող հանդիպումներով, վարպետության պարապմունքներով, նախաձեռնություններով, նախագծերով, ցուցադրություն-ներկայացում-համերգներով, նորամուտներով, նոյեմբերի 27-ի հարիսայի ծեսով։

Նոյեմբերի 27-ի հարիսայի ծեսը հայտարարված է՝ որպես մեր միասնականության, ստեղծականության, հաշտության ծիսական օր։ Բոլորը՝ աշխատողները, սովորողները, ծնողները, այս ծեսի կազմակերպիչ են… Թթուն դրված է, դրվում է դպրոցում, թե ամեն մեկի տանը, խաղաղության գինին՝ պատրաստված սիրով, սովորողների ձեռքերով, որպես ուսումնական աշխատանք։ Ավագ շաբաթվա կարևոր նախագիծ է, որ իրենց հարիսայի ու թթվի հետ բոլորն ունենան ծեսի ամբողջական փաթեթը՝

  • ծեսի երգ-պարը, դիզայն-տեխնոլոգիան՝ յուրաքանչյուրի բլոգում.
  • «Ծիսական տոն հարիսա» թերթիկը՝ որպես նվեր.
  • ծեսի սեբաստացի գինին, որ ձեռք է բերվում տեղում, թե ցուցասրահ-վաճառքի կայքով, որպես կայքի նորամուտ։

Ծեսի կազմակերպումը՝

  • նոյեմբերի 26-ին.
    դպրոցների, քոլեջի խոհանոցների ճաշացանկում՝ ծիսակական հարիսա ու հյութ, գինու խորհրդանշական ճաշակում. ուրբաթ-համերգ
  • նոյեմբերի 27-ին՝
    • 10։00-10։30՝ սովորողների և ուսուցչական բոլոր երգեցիկ խմբերի ուսումնական ժամերգությունը Սուրբ Երրորդությունում, սեբաստացի  աշխատողների, ծնողների, մեր բարեկամների ու հյուրերի մասնակցությամբ, սեբաստացի ընտանիքների առցանց մասնակցությամբ.
    • 10։30-11։00՝ Սուրբ Երրորդությունից քայլք կրթական պարտեզով դեպի դպրոցներ, քոլեջ ու Ագարակ.
    • 11։00-ից՝ հարիսայի բացօթյա ծես. խաղաղության-միասնության բաժակ բարձրացնենք մեր ստեղծած, խնամած բակերում՝ երգով-պարերգով, առանց բարձրախոսի, աղմուկի, կարևորելով միասին լինելու ուրախությունը, հոգատարությունը միմյանց ու մեր գործի նկատմամբ.
  • սեբաստացի ընտանիքներում։

Մեր օրը ստեղծականության, համայնքային համերաշխության ծես կլինի. դրա համար մեր տարիների կյանքով պատրաստվել ենք։

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի