«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերին կենդանաբանական այգուց բերված պոնին առողջ ձագ է ունեցել: Նորածին ձագն իրեն լավ է զգում, կերակրվել և հարմար տեղավորվել է չոր խոտի վրա:
Սա առաջին համալրումն է ագարակում, որն այսօր անակնկալ էր , բայց նաև շատ սպասված:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ տեսնելու նորածին պոնիին: Անհրաժեշտ է անուն ընտրել, ուրախությամբ կընդունենք բոլոր առաջարկները…