• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ճամբարները պատրաստ են նախագծային խմբերի հայտերին

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։

Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի, Սևանի ճամբարները խնամքով-սիրով պատրաստել ենք։ Կեցցեն բոլորը՝ ճամբարների ղեկավարներ Մենուա Հարությունյանն ու Տիգրան Հակոբյանը, Միքայել Ղազարյանն ու Սմբատ Պետրոսյանը, ուսուցիչներ, աշխատողներ, սովորողներ, որ ջանք ու եռանդ չեն խնայել։ Լավ աշխատանք է արված Արատեսում էլ, Սևանում էլ։ Շնորհակալ ենք ԱԻՆ-ին՝ նոր վրանների համար. բոլոր վրանները խփված են, կահավորված, պատրաստ ընդունելու մինչև 40 հոգիանոց խմբերի։ Արատեսում դասավանդողները, ընտանիքները կարող են նաև հարմար, նորացված կացարաններից օգտվել։ Անհրաժեշտ եմ համարում այսօր-վաղը հրապարակել ընտրությամբ գործունեության խմբերի՝ սկսած 5-րդ դասարանցիներից, 10-12-րդ դասարանների խորացված ուսուցման դասընթացների խմբերի, 4-րդ դասարան փոխադրվողների, «Մուտք կրթահամալիր» սովորողների և մանկավարժական ճամբարների, միջազգային փառատոնի նախագծային խմբերի, այլ նախագծերի խմբերի ճամբարային օրացույցը, նախագծերը՝ Սևանում, թե Արատեսում, ճամբարային գործունեության բոլոր բաղադրիչներով, երթուղիների նկարագրությամբ, կանգառներով։

Հունիսի 17-ի աշխատանքային հավաքում դպրոցների ղեկավարները կներկայացնեն հունիսի, հուլիսի ճամբարային իրենց օրացույցները, հայտերը։ Նախագծային խմբերը կարող են լինել դասարանական և տարատարիք, ուսուցչական, ներառելով հանրապետության այլ դպրոցների սովորողների, մեր գործընկերների։