Մարկ Սիմոնյանը զրուցում է իր մայրիկի հետ:
-Մայրիկ, սկսեմ ամենահեշտ և պարզ հարցից, ի՞նչով է տարբերվում ներկայիս Երևանը քո մանկության Երևանից։
– Իմ մանկության Երևանում այսքան մեքենա չկար, փոխարենը կային տրամվայներ, որոնցով ես շատ էի սիրում երթևեկել։ Երբ մայրիկս ասում էր, որ պետք է գնանք տատիկիս հյուր, ես ու քեռիներդ խնդրում էինք, որ անպայման տրամվայով գնայինք։ Իմ Երևանում շատ էին կանաչապատ տարածքները, քիչ էին սրճարանները։
Համակարգումը՝ Տաթև Աբրահամյանի
Էջի լուսանկարը՝ Համբարձում Մանջոյանի, միջին դպրոց, կինո-ֆոտոգործ