• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը հրավիրում է

Սիրելի սովորողներ

Ավանդույթի համաձայն Արցախի Հանրապետության Կրթության գիտության և սպորտի նախարարությունն այս տարի ևս կրթահամալիրի Ավագ դպրոցի  պատանիների 40 հոգիանոց խմբին հրավիրել է՝ մասնակցելու Արցախի «Ասպետ»  ռազմամարզական ճամբարին: Ճամբարը գտնվում է Նոր Այգեստանի մոտ՝ Բալուջա գետի ափին։

Ճամբարային օրերն են հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը: Ռազմամարզական ճամբարի կրթահամալիրյան ջոկատը համակարգում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավար, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանը:

Ճամբարի մասնակիցների առաջին հավաքը և հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը՝ 10.00, Մայր դպրոցում:

Ճամբարի պատմությանը և կրթահամալիրի մասնակից սովորողների ճամբարային պատումներին կարող եք ծանոթանալ բլոգում:

Բոլոր այն տղաները, ովքեր ուզում են մասնակցել ճամբարին,  արագ արձագանքեն՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նյութի աղբյուրը՝ Ավագ դպրոցի ենթակայք: