• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պայքարող քաղաքացու երկիրը

Ես պայքարում եմ ՝ գյուղում, գալիս եմ քաղաք, ու ամեն տեղ տեսնում եմ պայքարող աչքեր, աչքեր, որոնք ոգեշնչում են ուրիշ պայքարող աչքերի։ Պայքարի, սեփական երկրի հանդեպ պատասխանատվության,  անարդարության դեմ բողոքի ձայնը  բարձրացնելու կարևորությունը  իմ մեջ սերմանել են ծնողներս, ես պայքարել եմ դեռ մանկուց, ծնողներիս հետ մասնակցել եմ ցույցերի, ես շնորհակալ եմ մերոնց, որ իմ մեջ ձևավորել են  պայքարող քաղաքացու տեսակը։  Հիմա ես առավել երջանիկ եմ, որ բոլորիս ձայնը տեղ է հասնում, ու որ շուտով մենք ունենալու ենք մեր՝ պայքարող քաղաքացիներիս  ներդաշնակ գույներով ողողված երկիրը։

Վանուհու Ազատյանի նյութը կարդացեք բլոգում: