• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսյան առաջին օրը

Էկոդաս Թբիլիսիում նախագծի մասնակիցներն արդեն սիրելի մայրաքաղաքում են։
Թիվ 98 դպրոցի սովորողներն մեծ ոգևորությամբ մեզ դիմավորեցին։ Դիտեք ֆեսյսբուքյան ուղիղ միացումը՝ ինչպես էին հայ-վրացական երգ ու պարով դիմավորում դպրոցի սովորողները:

Ծանոթացանք աշխատանքային ծրագրին, անելիքներին: Այս տարի մեր խմբին անակնկալ էր սպասվում: Բոլոր սովորողները պետք է մնային ոչ թե դպրոցականների ընտանիքներում, այլ հյուրատանը: Դա, իհարկե, մեր խմբին ամենից շատն ուրախացրեց, չնայած որ բոլորը պատրաստվել էին ապրելու թբիլիսյան ընտանիքներում, հուշանվերնեի էին պատրաստել: Ինչևէ,  երեկոյան զբոսանքին միացան նաև մեզ ընդունող սովորողները, ովքեր սիրով պատմում ու ներկայացնում էին իրենց քաղաքը: 

Դիտեք մի քանի կադր երեկոյան Թբիլիսից: