• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական էկոտուր 2018

Նախագիծ

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակիցներ` ՀՀ ԿԳ նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն

Էկոտուրի նպատակը՝  հայաստանյան արդիական բնապահպանական խնդիրները հեղինակային հանրակրթական ծրագրի բովանդակության մեջ ներառել, տարատարիք սովորողների ուսումնական նախագծերի միջոցով հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանական խնդիրների վրա, այդ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրել, էկոկրթական կամուրջներ, էկոկրթական փոխանակումներ իրականացնել՝ շրջակա միջավայրը բարելավելով ուսումնական աշխատանքներով։ 

Էկոտուրին մասնակցում են Հայաստանի,  Վրաստանի, Արցախի և այլ երկրների հանրակրթական դպրոցների խմբերը՝  ներկայացնելով  շրջակա միջավայրի բարելավման գործնական նախագիծ:

Աշխատակարգ, ժամանակացույց

Մարտի 1-ից՝

  • Էկոտուր 2018-ի թեմաներով բնապահպանական խնդիրների ձևակերպում. նախագծերի մշակում, իրականացում
  • «Դպրոցական բակը պարտեզ» նախագծեր կրթահամալիրի դպրոցներում
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» Սարալանջ
  • Նոր գործընկերների ներգրավում ուսումնական նախագծերում

Մարտի 19-ից ապրիլի 6-ը՝  բնապահպանական ուսումնահետազոտական աշխատանքներ

  • Լրագրողական խմբերի այց Երևանի և Երևանից դուրս գտնվող ջրանցքներ, լուսանկարչական աշխատանքներ, ցուցահանդես
  • Հանդիպումներ բնապահպանության ոլորտի մասնագետների հետ

Մարտի 26-30՝ բնապահպանական գարնանային բաց ճամբար.

Մարտի 21՝ Ջրի համաշխարհային օր 2018.  Հայաստանի երկրաբանական թանգարանում մասնակցություն «Բնությունը ջրի համար» խորագրով մրցույթ-միջոցառմանը «Գետը Համայնքում» նախագծով

Ապրիլի 22՝ Երկրի օր

Ապրիլի 24՝ հիշատակի ծաղկատունկ, բարեկարգման աշխատանքներ

Ապրիլի 23-26՝  Բնապահպանական ստուգատեսի դպրոցական, խմբային, անհատական նախագծերի ներկայացում

Ապրիլի 27-հունիսի 2՝ Նախագծերի իրականացում, արդյունքների հանրայնացում

Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի օրը

Էկոտուր 2018–ի թեմաները

  • «Դպրոցական բակը պարտեզ» նախագիծ
  • Թափոնների տեսակավորում, վերամշակում, կոմպոստ
  • 2800 խնդրով Երևան՝
    «Ծառերը որպես բնության հուշարձաններ»
    Գարնանային էտ
    Գերեզմաններ
    Բլուրները
    Լքված շինություններ
    Համայքային կոնկրետ խնդիրներ
    Շարքը կարող է լրացվել այլ թեմաներով, նախաձեռնություններով
  • «Գետը համայնքում» նախագիծ
    Բիոլճակ
    Ջրանցքներ (նշանակությունը, խնդիրները)
    Կոյուղաջրեր
    Անձրևաջրեր
  • Հանքարդյունաբերությունը

Ստուգատեսի համակարգող Հայկուհի Հովհաննիսյան