«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի՝ «Իսկական հարսանիք» ծեսի մասնակից խմբի հետ այսօր Կրթահամալիրի տնօրենն ունեցավ ամփոփիչ հանդիպում:
Հանդիպման ժամանակ խոսեցինք ճամբարային հինգ օրերի մասին, մասնակից սովորողները նշեցին, որ բոլոր օրերն իրենց համար եղել են ուսումնական, հետաքրքիր, որ ամեն օր մի բան են սովորել ու նույնիսկ հայկական ծիսական երգերը բերանացի հիշում են: Լսենք մի հատված: