«Բաց հանրակրթական լաբորատորիա», այդ թվում՝
- ազգրագրություն. ղեկավար՝ Արգամ Երանոսյան, Աննա Երիցյան
- հնագիտություն. ղեկավար՝ հնագետ Սոնա Մանուկյան
- երաժշտություն. ղեկավար՝ Արթուր Շահնազարյան, Սվետա Ճաղարյան
- մեդիատեխնոլոգիաներ. այդ թվում՝ կինոֆոտո. ղեկավար՝ Սուսան Ամուջանյան
- կերպարվեստ-դիզայն-տեխնոլոգիա. ղեկավար՝ Կարինե Մացակյան
- «Գետը համայնքում», բնապահպանություն. ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան, Էմանուել Ագջոյան
- հեղինակային կրթական ծրագրով նախադպրոցական, լրացուցիչ կրթության հաստատությունների հզորացում՝ որպես այլընտրանքային նոր կրթական ծառայությունների կազմակերպիչներ, պահաջարկ ունեցող ծառայությունների ընդլայնում
- խորոշացվող համայնքներում նախադպրոցական և տարրական կրթության օպտիմալ (բարենպաստ) կազմակերպման նպատակով մարզում, քաղաքային համայնքում ուսումնական հաստատության նոր տիպի՝ դպրոց-պարտեզի ստեղծմանը աջակցություն։
Նախագծի իրականացման մեջ կրթական փոխանակումների ծրագրով կարող են ներառվել Աշտարակի, Արագածոտնի մարզի հանրակրթական հաստատությունները՝ սովորողների-ուսուցիչների խմբերով, նախադպրոցական, լրացուցիչ կրթության հաստատությունները։ Նախագծի շարունակությունը հունիսյան ազգագրական դաշտային ճամբարն է, որի կազմակերպման համար որպես տարածք դիտարկվում է նաև Թալինը։
Նախագիծը դեկտեմբերին քննարկել ենք ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ։