ՀՐԱՄԱՆ
07․12.2017թ.
«Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակում Ախալցխայի մարզի Վալե քաղաքի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցի ուսուցիչների և սովորողների 13 հոգանոց խումբը (ցուցակը կցվում է) դեկտեմբերի 8-11-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Ավագ դպրոցին, Թամար Ղահրամանյանին.
- ընդունել ի գիտություն Մարթա Ասատրյանի և Թամար Ղահրամանյանի ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
- սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Արևմտյան դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան