• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի խմբի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
04․08․2017թ.

Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը օգոստոսի 6-13-ը հրավիրել է կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանցիներին Արցախի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Նոր Այգեստան գյուղում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.

  1. ճամբարին հայաստանյան խմբի մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավարներ նշանակել կրթահամալիրի մարզիչ Միքայել Ղազարյանին (սուսերամարտ) և Գևորգ Հազարումյանին (նետաձգություն).
  3. կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1)․
  4. ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
  5. ճամբարականների տեղափոխումը Երևան-Նոր Այգեստան-Երևան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսով.
  6. մասնակիցների մեկնումը` օգոստոսի 6-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան- Արտաշատ-Արարատ-Արենի-Վայք-Սիսիան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ օգոստոսի 13-ին, Այգեստան- Ստեփանակերտ-Դադիվանք-Դրմբոն-Քարավաճառ-Վարդենիս-Մարտունի-Սևան-Երևան երթուղով.
  7. Միքայել Ղազարյանի հայտով տրամադրել անհրաժեշտ գույք և պիտույքներ․
  8. հրամանի կատարման պատասխանատու ճանաչել Գևորգ Հակոբյանին․
  9. ճամբարի լուսաբանումը՝ ճամբարի բլոգում, mskh.am-ում, սովորողների բլոգներում, դիտել որպես ուսումնական նախագիծ․
  10. հրամանին անհատապես ծանոթացնել սովորողներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

  Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Մխեյան Գագիկ- 10-րդ դասարան
  2. Սահակյան Արեգ- 9-րդ դասարան
  3. Իսահակյան Վալերի -11 –րդ դասարան
  4. Երիմյան Գրիգոր 12-րդ դասարան
  5. Թորոսյան Սամվել 12-րդ դասարան
  6. Տեր-Պետրոսյան Դավիթ 12-րդ դասարան
  7. Մխիթարյան Հարություն 10-րդ դասարան
  8. Մուսաելյան Վլադ- 11-րդ դասարան
  9. Գևորգյան Դավիթ-11-րդ դասարան
  10. Սահակյան Էդուարդ -շրջանավարտ
  11. Պողոսյան Արեն-9-րդ դասարան
  12. Ոսկանյան Ատոմ-  10-րդ դասարան

Սուսերամարտի և նետաձգության լրացուցիչ կրթության խմբերի սովորողներ

  1. Դավթյան Գևորգ
  2. Նավոյան Նարեկ
  3. Գևորգյան Ալբերտ
  4. Կարապետյան Կարեն
  5. Մնացականյան Գրիգոր
  6. Հովսեփյան Նարեկ
  7. Ծառուկյան Արսեն
  8. Մարտիրոսյան Արման
  9. Ալավերդյան Արամ
  10. Ժորա Այվազյան
  11. Աբել Մարտիրոսյան

Հավելված 2
Ծրագիր
Օգոստոսի 6

07.00 հավաք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մեկնում
Երթուղին՝ Երևան- Արտաշատ-Արարատ-Արենի-Վայք-Սիսիան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Այգեստան
19.00 ժամանում ճամբար

Օգոստոսի 7-13

Աշխատակարգը ըստ ճամբարի գրաֆիկի

Օգոստոսի 13

10.00 Մեկնում Երևան
Երթուղին՝ Այգեստան- Ստեփանակերտ-Դադիվանք-Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս-Մարտունի-Սևան-Երևան
Հավելված 3

Անհրաժեշտ պարագաներ

• ճանապարհի սնունդ, ջուր
• անձնական հիգիենայի պարագաներ
• սրբիչ
• լողազգեստ
• գլխարկ
• մասնակիցն իր հետ ունենում է սեփական բժշկական արկղիկն՝իրեն անհրաժեշտ դեղորայքով

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի