• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարների 9-րդ փուլի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ 
03․08․2017թ.

Կրթահամալիրի դպրոցներում գործող լրացուցիչ կրթության լողափային ճամբարների զարգացման, 2017-2018 ուսումնական տարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպման համար օգոստոսի 7-ից դպրոցների ջոկատների գործունեությունը միավորել միասնական ճամբարում։ Այդ նպատակով.

  1. ճամբարի ղեկավար (ուսումնական բաց ճամբար նախագծի համակարգող) նշանակել Լիլիթ Շահբազյանին․
  2. հաստատել ճամբարի կառուցվածքը, դպրոցների ղեկավարների ներկայացմամբ՝ ջոկատների ղեկավարներին.
  • Արևելյան դպրոց-պարտեզի ջոկատ՝ Մարինե Ոսկանյանին.
  • Արևմտյան դպրոց-պարտեզի ջոկատ՝ Հայարփի Տոնոյանին.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզի ջոկատ՝ Կարինե Խառատյանին.
  • Հարավային դպրոց-պարտեզի ջոկատ՝ Գոհար Սմբատյանին․
  • Միջին դպրոցի ջոկատ՝ Գոհար Եղոյանին.
  • «Ժայռ» ճամբարի ջոկատ՝ Լիլիթ Մադոյանին, Երանուհի Խլղաթյանին․
  1. Ճամբարի ղեկավարին՝ մինչև օգոստոսի 5-ը ճամբարի բլոգում հրապարակել ճամբարի բովանդակությունը, աշխատակարգը՝ լիակատար օգտագործելով կրթահամալիրի ուսումնական կենտրոնների հնարավորութունները, օրվա ռեժիմում պարտադիր համարելով ագարակում՝ կենդանիների խնամքի, դպրոցերում՝ պարտիզապուրակային գործունեության, լողուսուցման, հեծանվավարության, մեդիահմտությունների զարգացման, ուրախ անգլերենի, տեխնոլոգիական, ընթերցանության բաղադրիչները.
  2. Դպրոցների ղեկավարներին՝ ապահովել ջոկատների ինքնավարությունը, պատասխանատվությունը սահմանված կարգով՝ սաների ընդունելության, օրվա ռեժիմով  անվտանգ գործունեության համար.
  3. Ճամբարի, ջոկատների ղեկավարներին՝ ապահովել ճամբարի ամենօրյա լուսաբանումը ճամբարի բոլոր մասնակիցների միջոցով՝ ճամբարի բլոգում, դպրոցների ենթակայքերում, ճամբարական սովորողների հաշվառումը։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան