• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
13.07․2017թ.

«Սեբաստացիներ» հիմնադրամը կրթահամալիրի 12 սովորողի տրամադրել է (հավելված 1) Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության կրթաթոշակ. խումբը պատրաստ է մեկնելու (հավելված 2)։ «Սեբաստացիներ» հիմնադրամի սահմանած կարգով և մշակած երթուղով (հավելված 3), ծնողների գրավոր համաձայնությամբ, խումբը մեկնում է Իզմիր ս.թ. հուլիսի 15-ին։ Սովորողների տեղափոխումը Երևան-Իզմիր-Երևան երթուղով կազմակերպում են մասնակիցների ծնողները: Այդ նպատակով.

  • ճամփորդության և ճամբարի մասնակցության ծրագիրը ճանաչել  ուսումնական նախագիծ սահմանված կարգով այն լուսաբանելով mskh.am-ում.
  • նախագծի ղեկավար նշանակել նախապատրաստական աշխատանքները կազմակերպողներին՝ Հերմինե Անտոնյանին և Մարգարիտ Սարգսյանին.
  • ընդունել ի գիտություն ղեկավարների ներկայացրած ճամփորդության երթուղին ու ծրագիրը, որն արժանացել է ծնողների հավանությանը.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակից սովորողների ծնողներին.
  • Ընդունել ի գիտություն, որ ղեկավարների ճանապարհածախսը վճարել են կրթահամալիրը և կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը․
  • նախագծի ղեկավարներին` վերադարձից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն։

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան