• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-բելգիական ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
28․06.2017թ.
 

«Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» կազմակերպության (այսուհետ՝ ՀՈՒՋ) նախաձեռնությամբ 2017թ. հուլիսի 1-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է հայ-բելգիական աշխատանքի կամավորական ճամբար։ Այդ նպատակով.

  • ՀՈՒՋ ներկայացմամբ հրապարակել ճամբարականների ցուցակը (հավելված 1).
  • օդանավակայանից ճամբարականների դիմավորման, ճանապարհման, Ճամբարի ծրագրով որոշված ճամփորդությունները կազմակերպելու համար տրամադրել տրանսպորտ. պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
  • Ճամբարականների գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Արևմտյան կացարանում, սնունդը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում. պատասխանատու` Տաթև Աբրահամյան.
  • ընդունել ի գիտություն, որ սնունդը կազմակերպվում է ՀՈՒՋ միջոցներով, որպես ճամբարականների ինքնասպասարկում.
  • Խորեն Հազարումյանի, Էդմոնդ Փաշինյանի, Կարինե Մացակյանի ներկայացմամբ  հաստատել Ճամբարականների միջոցով կրթահամալիրում իրականացվող աշխատանքների ցուցակը (հավելված 2).
  • Ճամբարում հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, մշակութային նախագծերի պատասխանատու ճանաչել կրթահամալիրի դպրոցների ամառային ճամբարների ղեկավարներին, «Նոր Գեղարվեստ» ջոկատին (ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան).
  • Ճամբարականները կարող են օգտվել կրթահամալիրի լրացուցիչ կրթության կենտրոններից, ծառայություններից, սահմանված կարգով՝ վճարովի.
  • կրթահամալիրի տիեզերագիտական ճամբարի, անգլիախոսների, ֆրանսախոսների խմբերի, «Նոր գեղարվեստ» ջոկատի համար ճամբարականների հետ աշխատանքը համարել ուսումնական փորձառություն. նրանց միջոցով ապահովել ճամբարի լուսաբանումը mskh.am-ում, ենթակայքերում. պատասխանատու՝ Իրինա Ապոյան, Սիլվա Հարությունյան, Լուսինե Բուշ, Լիանա Ասատրյան, Քնարիկ Ներսիսյան:

Հիմք` ՀՈՒՋ հետ կնքված պայմանագիր։

  Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան