ՀՐԱՄԱՆ
18․05.2017թ.
Կրթահան փոխանակումների շրջանակում Հայ-հունական և «Գրիգորս» բժշկական քոլեջների սովորողների և ուսուցիչների 8 հոգիանոց խումբը մայիսի 19-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված
Հայ-հունական և «Գրիգորս» բժշկական քոլեջների սովորողների և ուսուցիչների խմբի ընդունելության ծրագիր
Մայիսի 19
ժամը` 13.00 դիմավորում Մայր դպրոցում, շրջայց Ավագ և Միջին դպրոցներ, Տիգրան Հայրապետյան գրադարան, շրջանավարտների ցուցահանդեսի դիտում Մարմարյա սրահի տարածքում
Ժամը՝ 13.30 այցելություն կրթահամալիրի Քոլեջ, շրջայց արտեստանոցներ` կարուձևի, բուսաբուծության, քոլեջիկների մսուրային խմբեր, Քոլեջի տարածքում և ճանապարհին ծանոթություն «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի աշխատանքների հետ:
Ժամը՝ 14.30 վերադարձ Մայր դպրոց, ընդմիջում` սուրճի սեղանի շուրջ, մտքերի ու տպավորությւոնների փոխանակում
Ժամը՝ 15.15 մասնակցություն 9-րդցիների տոնական մեդիաուրբաթին