• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրազդանի թիվ 1 դպրոցի սովորողների ընդունելության մասին

ՀՐԱՄԱՆ
11․05.2017թ.

Կրթահամալիրի գործընկեր Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի 10 հոգիանոց խումբը մայիսի 12-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Ջուլի Սիմոնյանին և սովորողներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել ըստ ծրագրի, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված

Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի սովորողների խմբի ընդունելության ծրագիր

Մայիսի 12

9:00      Ընդունելություն Մայր դպրոցում
9։30 – 11։00 շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ. Տեխնոլոգիական հանրակրթություն
Երթուղին՝ Մայր դպրոց-սարալանջ-Հյուսիսային դպրոց
11:30 - 12:30     Մարզական պարապմունք 
13։00  «Ցտեսություն» ուսումնական նախագիծ. Նարե Ղալամքարյանի «Մոլորակ B 612» ֆոտոցուցահանդեսը. «Հարթակ» ակումբ
14:00 - 14:30        Ընդմիջում Նոր դպրոցում
15:15   Մասնակցություն  մեդիաուրբաթին
16:15    հետագա անելիքների քննարկում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, ճանապարհում: