• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարգարա գյուղի դպրոցի սովորողների ընդունելության մասին

ՀՐԱՄԱՆ
11․05.2017թ.

Կրթահամալիրի նոր գործընկեր Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի 14 հոգիանոց խումբը մայիսի 12-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Կարինե Խառատյանին և ընկերներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել ըստ ծրագրի, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված

Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի ընդունելության ծրագիր

Մայիսի 12
10:00    Ընդունելություն Հյուսիսային դպրոցում
10:00 - 10:45  Շրջայց Հյուսիսային դպրոցում․պատասխանատուներ՝ Կարինե Խառատյան և Հյուսիսային դպրոցի դասավանդողներ
11:00 – 11:30   ՏՀՏ հմտությունների փոխանցում Մայր դպրոցում․ Պատասխանատուներ՝ Հերմինե Անտոնյան և 10-րդ դասարանցիներ
11:40 - 12:15  Մարզական ակումբներ՝ մարզական պարապմունքները կրթահամալիրում․ պատասխանատու` Նաիրա Հարությունյան
12:20 - 12:40  Թեյի, սուրճի ընդմիջում Մայր դպրոցում․պատասխանատու՝ Միջին դպրոց
12:45 - 13:40  Պարապմունքներ բնագիտատեխնիկական լաբորատորիայում, պատասխանատու` Վեներա Խառատյան և ընկերներ
14:00 - 14:40 Լողի պարապմունք Արևմտյան դպրոցի լողավազանում․ պատասխանատու՝ Տաթև Համբարյան
14:45 - 15:00  ընդմիջում, ճաշ Արևմտյան դպրոցում
15:15 - 16:00  Մասնակցություն մեդիաուրբաթին
16:10 - 16:30  հետագա անելիքների քննարկում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, ճանապարհում: