• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախում քառօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
05․05.2017թ.

Կրթական փոխանակումների 2017թ. ծրագրով կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների 7-11-րդ դասարանի սովորողները ԼՂՀ ԿԳ նախարարի հրավերով մեկնում են Ստեփանակերտ՝ «Գետը քաղաքում» նախագիծը տարածելու։ Այդ նպատակով.

  1. Ճամփորդության նախագծերի ղեկավարներ նշանակել Լուսինե Բուշին, Ջուլի Սիմոնյանին և Վարդուհի Հայրյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. պատասխանատուների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 6-ին, ժամը 09.00, Մայր դպրոցի բակից՝ Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Դադիվանք-Գանձասար-Ստեփանակերտ երթուղով, վերադարձը՝ մայիսի 9-ին, մինչև ժամը 21.00՝ Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Գորիս-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 35 FՍ 395  մակնիշի մեքենայով, վարորդ Գարիկ Առաքելյան (հեռ. 055 51 77 17).
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Ստեփանակերտի դպրոցականների ընտանիքներում․
  7. կրթահամալիրի միջոցներից, որպես ճանապարհածախս տրամադրել Լուսինե Բուշի և Լուսինե Սարգսյանի «Դիջիթեք 2017»-ի խրախուսական մրցանակը՝ 30.000 (երեսուն հազար) դրամ․
  8. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Լուսինե Բուշին, Ջուլի Սիմոնյանին և Վարդուհի Հայրյանին տրամադրում է օգնություն.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն `   Ա. Բլեյան
 
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Բաբայան Էլլադա, 7-րդ դաս.
  2. Ստեփանյան Աննա, 7-րդ դաս.
  3. Մայիլյան Մարիամ, 7-րդ դաս.
  4. Բաբայան Մոնիկա, 7-րդ դաս.
  5. Այնթաբյան Նվարդ, 7-րդ դաս.
  6. Քելեշյան Արարատ, 7-րդ դաս.
  7. Մանուկյան Մարիանե, 8-րդ դաս.
  8. Ասատրյան Մարինե, 8-րդ դաս.
  9. Գևորգյան Անի, 8-րդ դաս.
  10. Սահակյան Արփի, 9-րդ դաս.
  11. Գևորգյան Մանե, 10-րդ դաս.
  12. Ստեփանյան Դավիթ, 10-րդ դաս.
  13. Հովհաննիսյան Գոհար, 10-րդ դաս.
  14. Կարապետյան Գայանե, 10-րդ դաս.
  15. Տատինցյան Դիանա, 10-րդ դաս.
  16. Գևորգյան Դավիթ, 10-րդ դաս.
  17. Դանիելյան Տիգրան, 10-րդ դաս.
  18. Առաքելյան Միքայել, 11-րդ դաս.

Հավելված 2

06․05․2017թ․
09.30   Մեկնում Մայր դպրոցից Երևան-Մարտունի-Դադիվանք-Ստեփանակերտ երթուղով
Կանգառները՝ Հայրավանքում, Դադիվանքում
19.30  Ընդունելություն Ստեփանակերտի դպրոցում
20.00  Տեղավորում ընտանիքներում
21.00   Նյութերի հրապարակում մեդիայում

07․05․2017թ․
09.30  Հանդիպում Ստեփանակերտի հրապարակում
09.30-11.00 Շրջայց Ստեփանակերտի դպրոցում
Գետը քաղաքում նախագծի ներկայացում
11.30-12.30  Պարատուն,պարուսուցում
13.00-ից       Զբոսանք Ստեփանակերտում, քաղաքային պարատուն-ֆլեշմոբ
15.00             հանդիպում Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում, կրթական փոխանակման ծրագրեր, ներկայացումներ
17.00- 19.00  Հանգիստ ընտանիքներում
19.00  Զբոսանք երեկոյան Ստեփանակերում
21.00  Օրվա ամփոփում մեդիայում

08․05․2017թ․
09.30  Հանդիպում Ստեփանակերտի հրապարակում
10.00 Մեկնում Շուշի
Շուշիում այցելություններ՝ սուրբ Ղազանչեցոց վանք, Կանաչ բերդ, Շուշվա բերդ, Պարսկական մզկիթ, Շուշվա դուզ, Հունոտի կիրճ
հանդիպում կրթահամալիրի ուսուցիչների խմբին
պարեր
19.30 վերադարձ Ստեփանակերտ
հանգիստ ընտանիքներում
21.00  օրվա ամփոփում մեդիայում

09․05․2017թ․
09.30  Հանդիպում Ստեփանակերտի հրապարակում
10․00 Մեկնում Ստեփանակերտ-Գորիս-Երևան երթուղով
Կանգառները՝ Խնձորեսկ, Գորիս, Սպանդարյանի ջրամբար, Շամբի ջրամբար