• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատես

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության աջակցությամբ
 
Իրականացվում է ՀՀ ԿԳՆ պատվերով կրթահամալիրում կազմակերպվող  հասարակագիտական նախագծերի, «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ամենամյա ստուգատեսի ծրագրերով
2017թ. մարտի 7-ապրիլի 15
Նպատակն ու խնդիրները
  • Հայ, վրացի պատանիների մեջ պահպանել հայ-վրացական դարավոր բարեկամությունը
  • Մշակել հայ-վրացական կապերի նոր նախագծեր, համագործակցության նոր ուղիներ
  • Ամբողջացնել հայ-վրացական հանրակրթական կամուրջներ ծրագրով նյութերն ու պատումները
Թեմաներ
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով ուսումնական նախագիծ (մշակութային, հայրենագիտական, տոնակատարության, բիզնես...)
  • Հայ-վրացական անհատական կամուրջներ
  • Վրաստանն այսօր
  • Վրաստանը մեր ընտանեկան օրացույցում
  • Հայաստանյան կյանքում վրացական ներկայություն
  • Թբիլիսյան/երևանյան օր
  • Հայացք հայ-վրացական վաղվան
Ակնկալվող նյութեր
  • Հայ, վրացի պատանու պատումը իր կյանքից, ընտանիքում պատմվող պատմություններ 
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք
  • Թարգմանություն
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի նոր նախագիծ
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի նախագծի նյութերի փաթեթ
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի նախագծի մշակման և կազմակերպման վերաբերյալ հոդված
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի համատեղ բլոգ, անհատական բլոգ, էջ